Ստոյիչկով. «Բարսելոնը» փողերը քամուն է տալիս»
«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոյիչկովը քննադատել է կատալոնյան թիմի տրանսֆերային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսելոնը» պարզապես փողերը քամուն է տալիս և կատարում է անթույլատրելի քայլեր: Հիշեք, թե որքան գումար նրանք վճարեցին «Արսենալին»` Ֆաբրեգասի տրանսֆերը գնելու համար, իսկ հետո նրանք 25 մլն եվրոյով վաճառեցին Խավի Ալկանտարային, երբ նրա պայմանագրում որպես փոխհատուցում նշված էր 90 մլն եվրո:
Հիշեք Իբրահիմովիչի տրանսֆերը` 66 մլն եվրո, և ես դեռ չեմ խոսում Կասերեսի և Իկարդիի մասին, ովքեր լքեցին թիմը և ոչ ոք չբացատրեց, թե ինչու»,- հայտարարել է Ստոյիչկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում