Բոնուչչի. «Լավ կանխազգացում ունեմ»
«Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին նշել է, որ վստահություն է զգում «Բենֆիկայի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի խաղից առաջ:
«Բենֆիկայի» հետ խաղից առաջ լավ կանխազգացում ունեմ,- Բոնուչչիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Ուզում ենք մրցանակ նվաճել, և դա մեր հիմնական խնդիրն է յուրաքանչյուր մրցաշրջանում:
Մեր գաղտնիքը նրանում է, որ հավատում ենք մեզ, ինչպես ասում է մեր գլխավոր մարզիչը:
Անձամբ ինձ մեծ պատասխանատվությունը դուր է գալիս: Անցած տարվա համեմատությամբ նկատելիորեն աճել եմ` զգալով, որ թիմի ճակատագիրը նաև իմ ձեռքերում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները