«Չելսին» պատրաստ է Դիեգո Կոստային շաբաթական 185 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ վճարել
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան «Չելսի» տեղափոխության դեպքում շաբաթական 185 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա: «The Telegraph»-ը հաղորդում է, որ լոնդոնյան ակումբն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին հենց այսպիսի պայմաններ է առաջարկում: Նույն աղբյուրի տեղեկություններով` «Ստեմֆորդ Բրիջում» այդքան աշխատավարձ է ստանում նաև Էդեն Ազարը:
Նշենք, որ «Չելսին» պլանավորել է այս շաբաթվա ընթացքում բանակցություններ վարել «Ատլետիկոյի» հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դիեգո Կոստան «Չելսի» կտեղափոխվի 60 մլն եվրոյով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան