Ռամոս. «Դա կախարդական երեկո էր»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է «Բարսելոնի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչից (2:1) իր ստացած տպավորություններով:
«Այս հաղթանակը մեզ շատ զգացումներ է պարգևում, և մենք պարգևատրվեցինք մեր ձգտման համար: Բայց արդեն հաջորդ շաբաթ մեզ սպասում է Չեմպիոնների լիգան, և անհրաժեշտ է շարժվել առաջ:
Դա կախարդական երեկո էր: Ողջ մրցաշրջանի ընթացքում գնում էինք դեպի այդ մրցանակը, և այն կարևոր է մեզ համար: Խաղը լարված էր, քանի որ հիանալի թիմեր էին մրցակցում:
Հիմա պետք է առաջ նայենք: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին. առանց նրանց մենք ոչ ոք ենք»,- շեշտել է Ռամոսը: