«Ռեալը» 19-րդ անգամ տիրացավ Արքայական գավաթին (Տեսանյութ)
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մադրիդի «Ռեալն» ուժերը չափեց «Բարսելոնի» հետ: Սպասելի էր, որ իսպանական թիմերի հերթական «Կլասիկոն» կանցնի հետաքրքիր ու լարված պայքարում:
Արդեն 11-րդ րոպեին մադրիդցիների կազմակերպած սուր հակագրոհն արդյունավետ հարվածով եզրափակեց Անխել Դի Մարիան: 68-րդ րոպեին Մարկ Բարտրան գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն փայլուն հանդիպում անցկացրած Գարետ Բեյլը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, մեծ արագությամբ ճեղքեց «Բարսելոնի» պաշտպանությունն ու դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
«Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով և 19-րդ անգամ տիրացավ Արքայական գավաթին: Սա Կառլո Անչելոտտիի առաջին տիտղոսն էր մադրիդյան թիմում, իսկ Հերարդո Մարտինոն դեռ պետք է սպասի: