Խավի. «Բարսելոնը» կպայքարի մինչև վերջ»
«Բարսելոնի» առաջատար Խավին հույս ունի, որ իր թիմը կկարողանա տիրանալ Իսպանիայի չեմպիոնի կոչմանը:
«Բարսելոնը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից և զիջեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում, ուստի կատալոնցիները հույսեր կարող են կապել միայն Պրիմերայի հետ:
«Ռեալն օգտվեց իր զենքից` հակագրոհներից: Ափսոս, որ չկարողացանք մրցանակ նվաճել մեր երկրպագուների համար: Պարտավոր էինք հաղթել, բայց չկարողացանք: Դա ողջ թիմի մեղքն է` սկսած մարզչից և վերջացրած ֆուտբոլիստներով:
Սակայն մենք դեռ առաջնություն ունենք, որում հաղթելը շատ դժվար գործ է: «Բարսելոնը» կպայքարի մինչև վերջ»,- ասել է Խավին:
Հիշեցնենք, որ Պրիմերայում կատալոնյան թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և առաջատարից` «Ատլետիկոյից» հետ է մնում 4 միավորով: