Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի և մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին:
«Ալաշկերտ» թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում` նախկինում հայտարարված Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: