Էգդար Մանուչարյանն «Ուրալին» հեռացրեց վտանգավոր գոտուց (Տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Ամկարի» հետ:
Առաջին խաղակեսում կողմերն ունեցան հաջողության հասնելու հնարավորություններ, սակայն հանգստի գնացին 0:0 հաշվով: Ընդմիջումից հետո հյուրերի գրոհներն ավելի վտանգավոր դարձան և 67-րդ րոպեին, օգտվելով «Ամկարի» պաշտպանների սխալից, Էդգար Մանուչարյանը գրավեց մրցակցի դարպասը: 83-րդ րոպեին «Ուրալը» կարողացավ նաև 2-րդ գնդակը խփել: Աչքի ընկավ Վլադիմիր Խոզինը:
Այս հաղթանակից հետո Մանուչարյանի թիմը 26 խաղում վաստակած 27 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում` հեռանալով վտանգավոր գոտում գտնվող թիմերից: