Նեյմարն ու Ալբան կարող են բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը
Պրիմերայի առաջիկա տուրերի խաղերում «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն չի կարող հույսեր կապել հիմնական կազմի 2 ֆուտբոլիստի հետ:
Ինչպես հաղորդում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, Խորդի Ալբան ազդրի մկանի վնասվածք ունի, որի պատճառով պետք է բաց թողնի 3-4 շաբաթ:
Ինչ վերաբերվում է Նեյմարին, ապա նա նույնպես մկանային վնասվածք ունի, որը, ըստ բժիշկների եզրահանգման, նրան առանց ֆուտբոլի կթողնի 4 շաբաթ:
Ավելացնենք, որ թեթև վնասվածք ունի Մարկ Բարտրան, ուստի առաջիկա հանդիպմանը նրա մասնակցությունը հարցականի տակ է: