Պինտոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնից»
Ինչպես հայտնում է AS-ը, դարպասապահ Խոսե Պինտոն որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ:
Պինտոյի գործող պայմանագրի ժամկետը կլրանա առաջիկա ամռանը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն` նա արդեն թիմակիցներին հայտնել է ակումբից հեռանալու իր որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնյան թիմից հեռանալու մասին հայտարարել է նաև հիմնական դարպասապահը` Վիկտոր Վալդեսը:
Եթե հավատանք այս տեղեկատվությանը, ապա պետք է փաստենք, որ կատալոնցիների համար շատ դժվար կլինի լուծել դարպասապահի խնդիրը, քանի որ ՖԻՖԱ-ն «Բարսելոնին» արգելել է համալրվել նոր ֆուտբոլիստներով առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում: