Մարտինո. «Մեսսին մինչև կարիերայի ավարտը կմնա «Բարսելոնում»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մինչև իր կարերայի ավարտը կմնա կատալոնական ակումբում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Մեսսին 12 տարեկանից «Բարսելոնի» համակարգում է: Որևէ կասկած չունեմ, որ նա մինչև իր մարզական կարիերայի ավարտը կմնա ակումբում: Անձամբ ինձ շատ են զարմացնում Լեոյի ապագայի շուրջ պտտվող խոսակցությունները»,- նշել է Մարտինոն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն արգենտինացին տարաձայնություններ ունի կատալոնյան թիմի հետ` նոր պայմանագրի հետ կապված և կարող է մարզական կարիերան շարունակել այլ ակումբում: