Մանուել Պելլեգրինի. «Վստահ եմ, որ «Լիվերպուլն» ու «Չելսին» դեռ միավոր կկորցնեն»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին կարծիք է հայտնել, որ «Սանդերլենդի» հետ խաղում անհաջողությունը «քաղաքաբնակներին» դուրս չի թողել չեմպիոնության համար մղվող պայքարից, և մրցաշրջանի մնացած հանդիպումներում հիմնական մրցակիցները նույնպես միավորներ կկորցնեն:
«Սանդերլենդի» հետ հանդիպման արդյունքը (2:2) հիասթափեցնող է: Մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, սակայն ինչպես արդեն ասել եմ, այն թիմերի հետ խաղերը, որոնք կարող են դուրս մնալ ուժեղագույնների մրցաշարից, միշտ էլ ծանր են, որովհետև նրանք խաղադաշտում նվիրվում են 100 տոկոսով:
Վստահ եմ, որ «Լիվերպուլն» ու «Չելսին» դեռ միավորներ կկորցնեն:
Այսուհետ կարող ենք պայքարել առավելագույնը 15 միավորի համար: Կաշխատենք հնարավորինս ավելի վաստակել, իսկ հետո կտեսնենք, թե արդյունքում ով է նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է չիլիացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները