«Բարսելոնը» նոր պայմանագիր է առաջարկել Պինտոյին
«Բարսելոնն» ուզում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյի հետ: Ամռանը կավարտվի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը: «Sport Mediaset»-ի տեղեկություններով` կատալոնցիները դարպասապահին նոր պայմանագիր են առաջարկել մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնը» դարպասապահի դիրքում լուրջ խնդիրներ ունի: Վիկտոր Վալդեսի պայմանագրի ժամկետը կլրանա ամռանը, և նա ուզում է հեռանալ թիմից: Նույնիսկ եթե Վալդեսը որոշի մնալ թիմում, ծանր վնասվածքի պատճառով չի կարող շուտ վերադառնալ խաղադաշտ:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն «Բարսելոնին» արգելել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրում կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ