Իբրահիմովիչը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը
ՊՍԺ-ի հարձակման առաջատար Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, չի օգնի իր թիմին մրցաշրջանի մնացած մասում: Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողն ազդրի վնասվածք է ստացել Լոնդոնի «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում: Նախնական տվյալներով` Զլատանի վերականգնումը կտևի մոտ մեկ ամիս:
Վերջին տեղեկություններով` Իբրահիմովիչն այնքան էլ արագ չի ապաքինվում: Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի բժշկական անձնակազմը, ամենայն հավանականությամբ, ռիսկի չի ենթարկի ֆուտբոլիստի առողջությունը և չի թույլատրի նրան` մասնակցելու մրցաշրջանի մնացած հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին