Մոուրինյոն կգերազանցի Ֆերգյուսոնի ռեկորդը
Վաղը Ժոզե Մոուրինյոն նոր ռեկորդ կսահմանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլերին մարզչի կարգավիճակում մասնակցության քանակի առումով: Ներկա պահին նա ու սըր Ալեքս Ֆերգյուսոնը 7 անգամ են մասնակցել կիսաեզրափակիչ փուլին: «Ատլետիկոյի» հետ մրցակցությունը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 8-րդ կիսաեզրափակիչը կլինի Մոուրինյոյի համար: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Այդ ցուցանիշով առաջատարների կոհորտայում, բացի Մոուրինյոյից ու Ֆերգյուսոնից, ընդգրկված են նաև Մարչելլո Լիպպին, Լուի վան Գալը, Խոսեպ Գվարդիոլան և Միգել Մունյեսը: Նրանք 5 անգամ են մասնակցել կիսաեզրափակիչ փուլին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ