Դևիդ Մոյես. «Երկրպագուները հասկանում են, որ մրցաշրջանը ծանր էր»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի երկրպագուների աջակցության մասին:
«Երկրպագուները միշտ թիմի հետ էին և աջակցում էին նրան: Նրանք հասկանում են, որ մրցաշրջանը ծանր էր: Սական շարունակում էին աջակցել` գիտակցելով, որ թիմում ամեն ինչ չէ, որ լավ է, և ես խոստովանում եմ, որ պետք է ավելացնենք:
Բոլորը գիտեն, որ փոփոխությունների ճանապարհին ենք և քայլեր ենք կատարում: Թիմում վերակառուցման շրջան է, և մեր առջև կան խնդիրներ, որոնք ձգտում ենք լուծել»,- ասել է Մոյեսը»: