«Ռեալ»-«Բավարիա» խաղը կսպասարկի Հովարդ Ուեբը
Հայտնի է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ»-«Բավարիա» առաջին հանդիպման մրցավարական կազմը:
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Հովարդ Ուեբը: Նրան կօգնեն Մայքլ Մալլարկին և Դերեն Քենը: Դարպասների հետևում խաղը կսպասարկեն Մարտին Ատկինսոնը և Էնթոնի Թեյլորը: Պահեստային մրցավարն է Սթիվեն Չայլդը: Բոլորն էլ ներկայացնում են Անգլիան:
ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ժակ Անտենենը` Շվեյցարիայից: Մրցավարական տեսուչը իտալացի հայտնի մասնագետ Պիեռ-Լուիջի Կոլինան է:
Հետաքրքիր է, որ ուղիղ 2 տարի առաջ Ուեբը սպասարկել է այս 2 թիմերի մասնակցությամբ հանդիպումը և կրկին մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում: Այն ժամանակ «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել «Արքայական ակումբի» նկատմամբ, իսկ անգլիացի մրցավարը խաղադաշտում ամենանկատելի մարդկանցից էր: Նա արձանագրել է 34 կանոնների խախտում և 9 զգուշացում: