Խավի. «Մեսսիին պետք է հանգիստ թողնել»
«Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը` Խավին, պաշտպանել է իր թիմակից Լիոնել Մեսսիին:
Վերջին խաղերում արգենտինացի գերհարձակվողը չի ցուցադրում իր սովորական մարզավիճակը, ինչը, բնականաբար, չի ուրախացնում երկրպագուներին և լրագրողներին:
«Մեսսիից միշտ ավելին են պահանջում: Ինձ թվում է, որ նրան ուղղակի հանգիստ պետք է թողնել, որպեսզի հանգիստ աշխատի:
«Ատլետիկի» հետ խաղում պետք է բոլոր հարցերը լուծեինք մինչև ընդմիջում: Բայց, միևնույն է, լավ հանդիպում անցկացրեցինք, և դա ուրախացնում է: Կարևոր էր 3 միավոր վաստակել` չեմպիոնական արշավից դուրս չմնալու համար: Ապացուցեցինք, որ բնավորություն ունենք»,- ասել է Խավին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ