«Ատլետիկո»-«Չելսի». վճռորոշ կլինի պատասխան հանդիպումը
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Մադրիդում կայացած «Ատլետիկո»-«Չելսի» առաջին հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Հանդիպման ընթացքում կողմերն ունեցան նպաստավոր պահեր, սակայն գոլ չգրանցվեց և խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Դիմակայությունը «Չելսիի» համար հարուստ էր վնասվածքների տեսանկյունից: 16-րդ րոպեին Ռաուլ Գարսիայի հետ անհաջող բախումից հետո ձեռքի վնասվածք ստացավ և փոխարինվեց «արիստոկրատների» դարպասապահ Պետեր Չեխը: Հանդիպումը նրա փոխարեն շարունակեց 41-ամյա դարպասապահ Մարկ Շվարցերը: Դեռ հայտնի չէ Չեխի վնասվածքի լրջության աստիճանը, ուստի հարցականի տակ է նրա մասնակցությունը պատասխան խաղին:
Ավելի ուշ` 71-րդ րոպեին, վնասվածքի պատճատով խաղադաշտը լքեց թիմի ավագ Ջոն Տերին, ով, իր հերթին, անհաջող բախման արդյունքում վնասել էր ձախ ոտքը: Նրա փոխարեն խաղը շարունակեց Անդրե Շյուրլեն:
Արդեն իսկ պարզ է, որ հիմնական իրադարձությունները կծավալվեն Անգլիայում կայանալիք պատասխան խաղում: Այն տեղի կունենա ապրիլի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ