Սերենա Ուիլյամս. «Ես ինձ գեղեցիկ եմ համարում»
Աշխարհի թիմ մեկ ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը պատմել է այն մասին, թե ազատ ժամանակ ինչով է սիրում զբաղվել: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Սիրում եմ հեծանիվ վարել, հաճախել յոգայի, սակայն իմ տարերքը պարն է: Հանգստի հիանալի ձև է, որն օգնում է նաև թոթափել հոգսերն ու լարվածությունը:
Երբ ես փոքր էի, ինձ թվում էր, որ պետք է ունենամ այնպիսի տեսք, ինչպիսին մյուս մարզուհիներն են` լինեմ բարձրահասակ ու նիհար: Ժամանակի հետ հասկացա, որ մարդկանց դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին կամ: Հպարտանում եմ իմ արտաքինով և ինձ գեղեցիկ եմ համարում»,- նշել է Ուիլյամսը: