Վան Գալը միակ մարզիչն է, ում հետ բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդը»
Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին: Նրա տեղեկություններով` հոլանդացի մասնագետը միակն է, ում հետ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է:
Վան Գալը, ով ներկայումս գլխավորում է Հոլանդիայի հավաքականը, հավակնում է նաև «Արսենալի» ու «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ռայան Գիգզը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան