«Ռոմայի» նախկին հարձակվողի բնակարանում թմրանյութ են գտել
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆաբիո Ալեսսանդրինին ձերբակալվել է` թմրանյութեր պահելու համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստի բնակարանում գտել են մեծ քանակությամբ կոկաին: Ալեսսանդրինիի փաստաբանը հայտնել է, որ ներկա պահին Ֆաբիոյին չեն մեղադրում թմրանյութերի անօրինական տարածման մեջ:
Հիշեցնենք, որ հարձակվողը դարձել է «Manchester United Premier Cup»-ի լավագույն ֆուտբոլիստ և հաղթել է Իտալիայի երիտասարդական առաջնությունում: 2007 թ. ստացել է ծնկի խաչաձև կապանի վնասվածք, և խաղադաշտ վերադառնալուց հետո չի կարողացել լավ մարզավիճակ ձեռք բերել:
Ալեսսանդրինին մարզական կարիերան ավարտել է 2010 թ.` «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին