Կրոոս. «Տեղափոխությունս «Ռեալ» լուրջ մարտահրավեր է»
«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոոսը խոսել է մադրիդյան ակումբ տեղափոխության մասին: Նա այս ամռան ամենահնչեղ տրանսֆերային գործարքներից մեկի հեղինակն է: Շատ մանրամասներ պարզվեցին դեռ աշխարհի առաջնության ընթացքում, սակայն ֆուտբոլիստի տեղափոխության մասին միայն վերջերս պաշտոնապես հայտարարվեց:
«Ես ուզում էի ինչ-որ բան փոխել: Առաջին անգամ մտածեցի այդ մասին, երբ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի ստորագրմանը միտված բանակցությունները չապահովեցին այն, ինչը ես ուզում էի: Առաջին պայմանագիրս կնքել եմ մյունխենյան ակումբի հետ, ուստի նախ ձգտում էի պայմանավորվել նրա հետ: Երբ չհաջողվեց փոխհամաձայնության հանգել, և ինձ հետ այլ ակումբներ կապ հաստատեցին, մտածեցի, որ ինչ-որ նոր բան փորձելու ժամանակն է: Աշխարհի առաջնությունում տոնած հաղթանակն ինձ վերջնականապես համոզեց դրանում:
Միշտ զգացել եմ «Բավարիայի» հոգատարությունը: Գվարդիոլան ու Զամմերն այն մարդիկ են, ում կարծիքը միշտ լսել եմ, քանի որ վստահել եմ նրանց: Երկրպագուները նույնպես միշտ աջակցել են ինձ, և տեղափոխությունից հետո առաջին հերթին նրանց շնորհակալություն հայտնեցի: Այսօրվա նպատակս նոր բան զգալն ու նոր փորձ ստանալն է»:
Տեղափոխությունս «Ռեալ» լուրջ մարտահրավեր է: Այդ ակումբը ողջ աշխարհին է հայտնի: Իմ շնորհանդեսին հազարավոր մարդիկ էին ներկա, իսկ նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ ստիպված էր ընդհատել իր խոսքը հասարակության ցնծության ժամանակ: Այլևս ոչ մի տեղ դուք նման բան չեք տեսնի: Եվ կարծում եմ, որ «Ռեալը» լավագույն տարբերակն է ինձ համար»,- ասել է Կրոոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում