Ռոնալդու. «Այս տարի կպայքարենք 6 տիտղոսի համար»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ նոր մրցաշրջանը հաջող կդասավորվի մադրիդյան թիմի համար: Նախորդ տարի «Արքայական ակումբին» հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգայի մրցաշարում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
«Դեռ 6-7 տարի նախատեսում եմ հանդես գալ բարձր մակարդակով: Հիմա կենտրոնացած եմ նոր մրցաշրջանի վրա: Վնասվածքն ինձ այլևս չի անհանգստացնում: Գտնվում եմ հիանալի մարզավիճակում:
Նախորդ մրցաշրջանը մեզ համար լավ դասավորվեց: Այս տարի կպայքարենք 6 տիտղոսի համար: Դա պարզապես ֆանտաստիկ է: Ես միշտ հանդես կգամ ուժերիս ներածին չափով»,- նշել է Ռոնալդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին