Այսօր Խավին կարող է ներկայացվել որպես «Նյու Յորք Սիթիի» ֆուտբոլիստ
«Նյու Յորք Սիթին» վերջնականապես համաձայնեցրել է «Բարսելոնի» կիսապաշտպան Խավիի հետ պայմանագրի մանրամասները: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնագիր կստորագրեն «2+1» տարբերակով:
34-ամյա Խավիի շնորհանդեսը, որպես ամերիկյան ակումբի ֆուտբոլիստ, կարող է կայանալ այսօր: Եթե դա տեղի ունենա, «Բարսելոնը» շաբաթ օրը հրաժեշտի երեկո կկազմակերպի Խավիի համար:
Ֆուտբոլիստը «Նյու Յորք Սիթի» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով, քանզի կատալոնյան ակումբը համաձայնվել է բաց թողնել նրան առանց փոխհատուցման:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան