Կոնտեն առանց աշխատանքի չի մնա
Թուրինի «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է: Մեկ շաբաթ առաջ նա փոխադարձ համաձայնությամբ խզեց պայմանագիրը «Յուվենթուսի» հետ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` այդ որոշման պատճառն ակումբի տրանսֆերային քաղաքականությունից Կոնտեի դժգոհությունն էր:
Ինչպես հաղորդում է «Corriere dello Sport»-ը, մասնագետը երկար չի մնա առանց աշխատանքի: Փարիզյան ՊՍԺ-ն արդեն առաջարկ է ներկայացրել նրան: Կոնտեի հետ պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս:
ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Կոնտեն կփոխարինի Լորան Բլանին, ով անցած մրցաշրջանում թիմին դեպի հաղթանակ առաջնորդեց Ֆրանսիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում ու երկրի Սուպերգավաթի խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները