Ֆլորենտինո Պերես. «Ռոդրիգեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Մոնակոյի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգեսի հետ պայմանագրի ստորագրումից հետո նշել է, որ այդ ֆուտբոլիստն ի վիճակի է բարձրակարգ խաղ ցուցադրել: Նրա խոսքերով` Ռոդրիգեսն արդեն շատ բան է ապացուցել աշխարհի առաջնությունում:
«Ռոդրիգեսն այն ֆուտբոլիստն է, ով ունակ է ցուցադրել բարձրակարգ խաղ,- Պերեսի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Նա Կոլումբիայի հավաքականի իսկական առաջատարն էր աշխարհի առաջնությունում ու այդ մրցաշարի իսկական բացահայտումը: Իր խաղով Ռոդրիգեսը հաստատեց, որ արդեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները