Ռոնալդուն անտեսել է բժիշկների կարծիքը
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է լսել բժիշկներին և սկսել է մարզվել թիմի հետ միասին:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, մասնագետները պորտուգալացուն խորհուրդ էին տվել 10 օրով արձակուրդ վերցնել, որպեսզի ծնկի վնասվածքն ամբողջովին ապաքինվի, սակայն Ռոնալդուն չի լսել նրանց:
Պորտուգալացին հայտարարել է, որ իրեն լավ է զգում, վնասվածքն այլևս չի անհանգստացնում և ուզում է մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ատլետիկոյի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպմանը:
Բժիշկները, իրենց հերթին, փաստում են, որ նվազագույն ծանրաբեռնվածությունն անգամ կարող է շատ խիստ հետևանքներ ունենալ: