«Corriere della Sera». Տևեսը սպառնացել է հեռանալ «Յուվենթուսից»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսն ակումբի ղեկավարությանը համոզել է գլխավոր մարզչի պաշտոնում չնշանակել Ռոբերտո Մանչինիին: Վերջինս Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո թեկնածուներից մեկն էր, սակայն Տևեսը հայտարարել է, որ «Գալաթասարայի» նախկին գլխավոր մարզչի նշանակման դեպքում ինքը կհեռանա թիմից: Այս մասին հայտնում է «Corriere della Sera»-ն:
Տևեսն ու Մանչինին համատեղ աշխատել են «Մանչեսթեր Սիթիում»: «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ նրանք բախվեցին, որի արդյունքում արգենտինացին հրաժարվեց փոխարինման մտնել:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» գլխավորել է «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում