Դիեգո Սիմեոնե. «Ատլետիկոն» ոչ մեծ հեղափոխություն կատարեց եվրոպական ֆուտբոլում
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է անցած մրցաշրջանում թիմի ելույթից իր կարծիքով:
«Կարծում եմ` ոչ մեծ հեղափոխություն կատարեցինք եվրոպական ֆուտբոլում: Այդպես էլ չպարտվեցինք Չեմպիոնների լիգայում, չնայած ֆինանսապես զիջում ենք «Բավարիային», «Բարսելոնին», «Ռեալին», «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Յուվենթուսին»:
Եզրափակչում պարտվեցինք լրացուցիչ ժամանակում, իսկ հիմնական ժամանակում մեզ ոչ ոք չի հաղթել:
Մեր կազմում չկար այնպիսի ֆուտբոլիստ, ում տրանսֆերային արժեքը 80 մլն եվրո է, բայց ունեինք գերազանց թիմ, և բոլոր ֆուտբոլիստները միավորված էին մեկ գաղափարի շուրջ»,- ասել է Սիմեոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան