ՖԻՖԱ-ն չի պատրաստվում «ԱԱ-2018»-ը խլել Ռուսաստանից
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Ռուսաստանին աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության կազմակերպման իրավունքից զրկելը չի մտնում իր մտադրությունների մեջ: Գերմանացի որոշ քաղաքագետներ կոչ էին արել ՌԴ-ին զրկել այդ իրավունքից` իրենց դիրքորոշումը բացատրելով «այդ երկրի ռազմական ագրեսիայով»: ՖԻՖԱ-ն շեշտում է, որ աջակցում է խաղաղ և ժողովրդավարական գործընթացներին, ցավում է ցանկացած տիպի բռնության համար և շարունակում է իր մրցաշարերն օգտագործել հանուն երկխոսության, ըմբռնման ու խաղաղության:
«Պատմությունը ցույց է տվել, որ մարզական միջոցառումների բոյկոտը, շրջափակման քաղաքականությունը կամ հակադրումը խնդիրների լուծման արդյունավետ միջոցներ չեն,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:- ՖԻՖԱ-ն համոզված է, որ ֆուտբոլի, հատկապես` աշխարհի առաջնությունների միջոցով մենք կարող ենք աշխարհում դրական փոփոխությունների հասնել: Սակայն ֆուտբոլը չի կարող լուծել բոլոր խնդիրները` կապված գլոբալ քաղաքականության հետ: Մենք տեսանք, որ Մունդիալը կարող է օգուտ տալ: ՖԻՖԱ-ն հավատում է, որ այդպիսին կլինի նաև Ռուսաստանում 2018 թ. կայանալիք աշխարհի առաջնությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ