Կասսանո. «Նման իրավիճակը սրտխառնոց է առաջացնում»
«Պարմայի» հարձակվող Անտոնիո Կասսանոն հայտարարել է, որ իրեն դուր է գալիս իր ներկայիս թիմում հանդես գալը և մտադիր է մարզական կարիերան ավարտել իտալական այս ակումբում:
«Ես հաստատ կմնամ «Պարմայում», քանի որ այդպես եմ խոստացել մարզական տնօրեն Լեոնարդիին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս և, կարծում եմ, «Պարմայում» կավարտեմ մարզական կարիերաս: Հուսով եմ, Իտալիայի առաջնությունում հաղթող կդառնա «Ինտերը», քանի որ ես այդ թիմի երկրպագուն եմ: Բայց դա հաստատ չի լինի թիմի գլխավոր մարզչի արժանիքը:
Գաբրիել Պալլետան հիանալի պաշտպան է: Ես կասեի` լավագույններից մեկն Իտալիայում: Պարզապես նա չի վազում լրագրողների հետևից, իսկ նրանք էլ անտեսում են Գաբիին: Իտալիայում առկա նման իրավիճակը պարզապես սրտխառնոց է առաջացնում»,- նշել է Կասսանոն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին