Ժոզե Մոուրինյո. «Եթե Դրոգբան վերադառնա, կուժեղացնի թիմը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ թիմի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան, ով «Գալաթասարայից» հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, կարող է վերադառնալ:
«Մենք ուզում ենք հաղթել և մրցանակներ նվաճել, իսկ Դիդյեն Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է և շատ լավ է հարմարվել Պրեմիեր լիգային: Այս կարծիքը հիմնված չէ զգացմունքների վրա:
Եթե նա վերադառնա, ապա ոչ այն պատճառով, որ Դիդյեն է, որ խփել է «Չելսիի» պատմության կարևորագույն գոլը, որ ինձ օգնական է պետք, ինչպես գրում են որոշ թերթեր: Նա կվերադառնա միայն այն պատճառով, որ լավ որակներ ունի` թիմի խաղն ուժեղացնելու համար: Ռոման Աբրամովիչը շատ չի խոսում, բայց, ինչպես նկատել եք, խելացի է և համարում է, որ կան մարդիկ, ովքեր անքակտելիորեն կապված են ակումբի հետ: Համարում ենք, որ Դիդյեն մեզ հետ պետք է լինի»,- ասել է պորտուգալացի մասնագետը: