Ինյեստա. «Մասկերանոն կարող է հրաշալի ավագ լինել «Բարսելոնի» համար»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ Կառլես Պույոլի հեռանալուց հետո թիմի ավագ կարող է դառնալ պաշտպան Խավիեր Մասկերանոն: Միևնույն ժամանակ` շատերը ենթադրում են, որ «Բարսելոնի» ավագը հենց Ինյեստան պետք է լինի:
«Յուրաքանչյուրը պետք է առաջատար լինի, խաղին տա այն ողջ լավագույնը, որն ունի: Հանդերձարանում առողջ ու միասնական մթնոլորտ է, և դա շատ կարևոր է: Ավագի թևկապը կրելը պատվաբեր է, սակայն գլխավորն այն է, որ թիմը ճիշտ ուղղությամբ շարժվի: Երբ ողջ թիմը հավաքի մեջ լինի, յուրաքանչյուրն իր կարծիքը կհայտնի: Ես կարծում եմ, որ Մասկերանոն հրաշալի ավագ կդառնա»,- ընդգծել է Ինյեստան:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները