Դի Մարիան ՊՍԺ-ից վճռական քայլեր է ակնկալում
Կիսապաշտպան Դի Մարիան հույս ունի, որ փարիզյան ՊՍԺ-ն կակտիվացնի բանակցությունները «Ռեալի» հետ, այլապես այլ ակումբ կընտրի:
RMC-ն հայտնում է, որ Անխել Դի Մարիան ցանկանում է, որ ՊՍԺ-ն ավելի կոնկրետ քայլեր կատարի, մինչդեռ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը շարունակում է դանդաղել: Արգենտինացու տրանսֆերը գնելու և «Արդար խաղի» կանոնները պահպանելու համար ՊՍԺ-ն նախ պետք է վաճառեր իր առաջատարներից մեկի տրանսֆերը, սակայն այդ ուղղությամբ նույնպես դեռ ոչինչ չի արվել:
Մինչ ՊՍԺ-ն մտածում է, Դի Մարիան քննարկում է կարիերան այլ ակումբում շարունակելու հնարավորությունը: Մասնավորապես` հայտնի է, որ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», և եթե ֆրանսիական ակումբը չշտապի, արգենտինացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Անգլիա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին