Շվայնշտայգերը ներողություն է խնդրել Դորտմունդի «Բորուսիայից»
«Բավարիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ներողություն է խնդրել Դորտմունդի «Բորուսիայից» այն բանի համար, որ, մյունխենյան բարերից մեկում նշելով «ԱԱ-2014»-ում տոնած հաղթանակը, արտահայտություններ է հնչեցրել` դորտմունդցիներին անվանելով «շան որդիներ»:
«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր երկրպագուներից, մարզիչներից ու Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից: Դաս ֆանատական հայտնի երգ էր, բայց` հայհոյանքով:
Ես չեմ ցանկացել որևէ մեկի վիրավորել: Շատ լավ հարաբերություններ ունեմ «Բորուսիայի» խաղացողների, հատկապես` Գրոսկրոյցի հետ»,- գրել է Շվայնշտայգերն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ, Գրոսկրոյցից բացի, Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում հաղթել են «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մաթս Հումմելսը, Էրիկ Դուրմը և Ռոման Վայդենֆելլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը