Կակա. «Իմ կարիերան «Ռեալում» ձախողված չէ»
«Սան Պաուլոյի» կիսապաշտպան Կական խոսել է Մադրիդի «Ռեալում» իր կարիերայի մասին` հայտարարելով, որ այն չի կարելի ձախողված համարել:
«Իմ կարիերան «Ռեալում» ձախողված չէ: Մասնակցել եմ 120 խաղի, խփել 28 գոլ` միջինը մեկ մրցաշրջանում անցկացնելով 30 հանդիպում: Նվաճել եմ Իսպանիայի չեմպիոնի կոչումը, գավաթը և Սուպերգավաթը: Մոուրինյո՞ն: Նա ինձ օգնեց հասունանալ, ավելի համբերատար դառնալ: Սովորեցի պայքարել և հարգել մարզչի ընտրության իրավունքը»,- ասել է Կական:
Հիշեցնենք, որ Կական 2009 թ. «Ռեալ» է տեղափոխվել «Միլանից» 67 մլն եվրոյով, իսկ 2013 թ. անվճար վերադարձել է «Միլան»: