Կատարյան «Ալ-Ջայշ»-ը Խավիին եռամյա պայմանագիր է առաջարկում` տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին հայտնվել է հերթական կատարյան ակումբի ուշադրության կենտրոնում: «Լեխվիայից» ու «Ալ Արաբիից» հետո Իսպանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել «Ալ-Ջայշը»` նրան առաջարկելով եռամյա պայմանագիր ու տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Հիշեցնենք, որ անցած առաջնությունում «Ալ-Ջայշը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Խավիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյու Յորք Սիթին», որը, ըստ որոշ տեղեկությունների, արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խավին «Բարսելոնից» կհեռանա հունվարին: