Պիկեն գուշակել է Խավիի ապագան
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն հայտարարել է, որ գիտի, թե ինչ ապագա է սպասվում իր թիմակից Խավիին: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Խավիի շուրջ խոսակցությունները շատ են, բայց նա հավերժ կմնա կատալոնացի: Ես վստահ եմ, որ նա միշտ կմնա «Բարսելոնում»: Գիտեմ, որ որոշ ժամանակ հետո Խավին կգլխավորի կատալոնյան թիմը:
Անգամ հիմա, եթե նա հեռանա, դա կանի միայն այն պատճառով, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տա: Այն տղաներին, որոնց ապագայում կմարզի»,- նշել է Պիկեն: