Ռոնալդինյոն լքում է «Ատլետիկո Մինեյրոն»
«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն հեռանում է թիմից, չնայած գարծող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թ. դեկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
Աղբյուրը նշում է, որ բրազիլացին հրաժեշտ է տվել խաղընկերներին` Հարավային Ամերիկայի Սուպերգավաթի խաղարկության «Լանուսի» (4:3) հետ կայացած հանդիպումից հետո: 34-ամյա ֆուտբոլիստի նման որոշման պատճառն այն է, որ նա չի ցանկանում աշխատել Լևիր Կուլպայի գլխավորած թիմում:
Այս մասնագետն «Ատլետիկո Մինեյրոյի» ղեկը ստանձնել է ապրիլի վերջին, և այդ ժամանակվանից սկսած Ռոնալդինյոն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան