Վան Պերսիի հետ նկարվելու պատճառով մատուցողը հեռացվել է աշխատանքից
Բարբադոսյան ռեստորանի մատուցող Քեյսոն Ֆորդը 2 շաբաթով հեռացվել է աշխատանքից` Հոլանդիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսիի հետ լուսանկարվելու համար:
«The Daily Mail»-ը տեղեկացնում է, որ մատուցողը, ով երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդին», հոլանդացուն նկատել է ռեստորանի VIP սրահում և նրան խնդրել է լուսանկարվել: Վան Պերսին սիրով համաձայնվել է: Իսկ ահա ռեստորանի ղեկավարությունը բջջային հեռախոսի առկայությունը ճաշասրահում համարել է օրենքի խախտում: Պատժվել է նաև մյուս մատուցողը, ով լուսանկարել է նրանց:
Նշենք, որ Վան Պերսին կնոջ և 2 երեխաների հետ Բարբադոսում վայելում է հանգիստը: