«Բարսելոնը» պատրաստ է Ալվեշի տրանսֆերը վաճառել 15 մլն եվրոյով
«Բարսելոնի» պաշտպան Դանիել Ալվեշը կարող է հեռանալ կատալոնյան թիմից: Կապտանռնագույնները համաձայնվել են Բրազիլիայի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 15 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Ըստ աղբյուրի` ինքը` Ալվեշը, ում պայմանագրի ժամկետը «Բարսելոնի» հետ կլրանա 2015 թ. ամռանը, մթնոլորտը փոխելուն դեմ չէ, սակայն այլ ակումբներից ստացված մի շարք առաջարկներ ֆինանսապես չեն բավարարել նրան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնի» նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է Ալվեշի փոխարեն թիմ հրավիրել «Ֆիորենտինայի» խաղացող Խուան Կուադրադոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում