Դունգա. «Նեյմարին ու մյուսներին կարգելեմ ներկել մազերը»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դունգան պատրաստվում է նոր քայլեր ձեռնարկել` միտված կարգապահության ամրապնդմանը: Նա ֆուտբոլիստներին կարգելի ներկել մազերը:
«Նեյմարը կխաղա թիմի, այլ ոչ թե թիմը` Նեյմարի համար: Ես ֆուտբոլիստներին չեմ թույլատրի ներկել մազերն այն ժամանակ, երբ հավաքականում են: Դրանից առաջ և հետո` խնդրեմ: Իսկ հավաքականում նրանք պետք է մտածեն ֆուտբոլի մասին:
Նեյմարը կարող է հայտնվել գլխարկով կամ առանց դրա: Բայց դա պետք է լինի Բրազիլիայի հավաքականի գլխարկը: Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ է կատարվում խաղադաշտում»,- Դունգայի խոսքերը մեջբերել է «Bleacher Report»-ը: