«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տրանսֆերի հանել Կագավային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է հեռանալ ակումբից: Ճապոնիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիտի ապագան անգլիական թիմում կասկածի տակ դրվեց այն բանից հետո, երբ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարեց, որ թիմում հարձակողական ոճի կիսապաշտպանները շատ են: Այս մասին հայտնում է «The Independent»-ը:
Բացի այդ, միջմրցաշրջանային հատվածում անցկացրած մեկնարկային 2 ստուգողական խաղում Կագավան իրեն ոչնչով չի դրսևորել:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Կագավայի ծառայություններով հետաքրքրված է նրա նախկին ակումբը` Դորտմունդի «Բորուսիան»: