«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակին
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փորձեր կատարել` գնելու «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը: Հիշեցնենք, որ վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, մոտ է տեղափոխությանը ՊՍԺ:
ESPN-ին հայտնի է դարձել, որ «կարմիր սատանաները» հետևում են 26-ամյա արգենտինացու շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են առաջարկ ներկայացնել նրան:
Հիշեցնենք, որ Դի Մարիայի` ՊՍԺ տեղափոխությանը խանգարում են ՈՒԵՖԱ-ի սանկցիաները` «Ֆինանսական արդար խաղի» կանոնները խախտելու համար: Արգենտինացուն գնելու հնարավորություն ստանալու համար փարիզցիները պետք է վաճառեն իրենց առաջատար ֆուտբոլիստներից որևէ մեկին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դի Մարիայի տեղափոխությունը ՊՍԺ կարող է կազմել 80 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին