Կեյլոր Նավասը հայտարարել է, որ «Ռեալն» իրեն պայմանագիր չի առաջարկել
Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի և «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալն» իրեն մինչ այժմ պաշտոնական առաջարկ չի արել: Այս մասին տեղեկացնում է «A Bola»-ն:
«Հիմա արձակուրդի մեջ եմ, իմ գործերով զբաղվում է գործակալս: «Ռեալն» ինձ հետ դեռևս կապ չի հաստատել: Պայմանագրի վերաբերյալ հարցն անգամ չի էլ քննարկվել: Իմ ապագան ինձ անհանգստացնում է: Եթե «Արքայական ակումբը» քայլեր չձեռնարկի, ստիպված կլինեմ շատ արագ այլ ակումբ փնտրել:
«Լևանտեի» դեմ ոչինչ չունեմ, բայց բաց թողնել շանսն ու որևէ ուժեղ թիմ չտեղափոխվելը նույնպես սխալ է»,- նշել է Նավասը: