«Շիրակը» պայմանգիր ստորագրեց Գոռ Էլյազյանի և Էմանուել Գյամֆիի հետ
Գյումրիի «Շիրակը» պայմանգիր է ստորագրել դարպասապահ Գոռ Էլյազյանի և գանացի կիսապաշտպան Էմանուել Գյամֆիի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա դարպասապահը «Շիրակ» է տեղափոխվել «Միկայից»: Գոռ Էլյազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և ուժի մեջ է մինչև 2015 թ. հուլիսի 31-ը:
20-ամյա գանացի կիսապաշտպանը, մինչ «Շիրակում» հայտնվելը, հանդես է եկել Գանան ներկայացնող «WA All Stars» ակումբում: Էմանուլ Գյամֆին վարձակալությամբ «Շիրակում» հանդես կգա մինչև 2015 թ. հուլիսի 31-ը: