Լուի վան Գալ. «Նոր սխեմայով կարող եմ միաժամանակ օգտագործել Ռունիին, վան Պերսիին ու Մատային»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել նոր սխեմայի հիմքի վրա թիմում հավաքված ֆուտբոլիստների մասին:
«Ես մտադիր չեմ ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել միայն հանուն քանակի: Վերցնում եմ այն խաղացողներին, ովքեր կարող են ուժեղացնել թիմը: Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչը մեզ չի բավարարում այն սխեմայի պայմաններում, որը մշակում ենք: Ես դեռ չեմ կողմնորոշվել:
Հատուկ եմ ընտրել 5-3-2 սխեման, որովհետև այդ դեպքում միաժամանակ կարող եմ օգտագործել և Ռունիին, և վան Պերսիին, և Մատային: Բայց դեռ կան նաև Խավիեր Էռնանդեսը, Դեննի Ուելբեկը: Նրանք նույնպես կարող են խաղալ հարձակվողի դիրքում:
Ռունին կարող է խաղալ հարձակման սուր ծայրում, գուցե նաև` հետ քաշված հարձակվողի դիրքում: Նա ինձ ասել է, որ կարող է հանդես գալ նաև եզրային հարձակվողի դիրքում, սակայն ես գերադասում եմ նրան տեսնել հարձակման կենտրոնում:
Որակյալ շատ ֆուտբոլիստներ ունեմ` Ռունի, վան Պերսի, Մատա, Էռնանդես, Ուելբեկ, Ֆելլաինի, Էրրերա: Բոլորն էլ տեղ կունենան նոր սխեմայում: Կարելի է օգտագործել կենտրոնական հարձակվողների, «տասնյակի», կենտրոնական երկու կիսապաշտպանների»,- ասել է վան Գալը: