Ջերարդ. «Հետ նայելիս նույն ցավն եմ զգում»
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը պատմել է, որ վերջին 3 ամիսներն իր կյանքի ամենավատ ժամանակահատվածն էին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ո՞րն է իմ կյանքի ամենավատ օրը: Հնարավոր է, վերջին 3 ամիսները: Մի քանի անգամ հետ հայացք եմ գցել և փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում և ամեն անգամ նույն ցավն եմ զգացել:
Գիտեմ, որ հարկավոր է ուժեղ լինել և ընդունել իրականությունը, քանի որ ոչինչ այլևս փոխել չես կարող: Չեմ կարող ուղղել սխալներս` չվրիպել 11 մետրանոցից, վատ փոխանցում չկատարել և այլ: Ահա թե ինչու է այս ամենն այսքան դժվար: Բայց ես կարող եմ հաղթահարել նաև այս ցավը»,- նշել է Ջերարդը: