Սիմեոնե. «Դեռ չեմ մտածում Արգենտինայի հավաքականի մասին»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերքել է տեղեկությունները, որ կարող է գլխավորել Արգենտինայի հավաքականը:
«Վաղուց եմ կապված «Ատլետիկոյի» հետ: Այս ակումբն ինձ համար ճանապարհ է հարթել դեպի Եվրոպա, և ես այստեղ աճել եմ որպես մարզիչ, ուստի կենտրոնացած եմ աշխատանքիս վրա ու ցանկանում եմ իմ հավատարմությամբ փոխհատուցել «Ատլետիկոյին», իսկ Արգենտինայի հավաքականի մասին չեմ մտածում: Բացի այդ, ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել: Կցանկանայի աշխատել հավաքականում, սակայն այս պահին ես «Ատլետիկոյի» մարզիչն եմ»,-ասել է Սիմեոնեն:
Դիեգո Սիմեոնեն մադրիդյան թիմը գլխավորում է 2011 թվականից: